ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ՍԵՔՍՈՒԱԼ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «World Pride 2005» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

PanARMENIAN.Net - Սեքսուալ փոքրամասնությունների «World Pride 2005» տոնի կազմակերպիչների հետ համատեղ մամուլի ասուլիսում աշխարհի երեք միաստվածային կրոնների ղեկավարները կոչ են արել կազմակերպիչներին հրաժարվել տոնի անցկացման գաղափարից, որը պետք է տեւի 10 օր: Մամուլի ասուլիսի ընթացքում Իսրայելի գլխավոր ռավին Շլոմո Ամարան նշել է, որ ժողովրդավարությունում եւս ամեն ինչ չպետք է թույլատրվի: Երուսաղեմի պատրիարք Միշել Սաբբահը կոչ է արել կազմակերպիչներին հարգել մյուսների ազատությունը եւ կրոնական զգացմունքները: Հայ Առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թորգոմ երկրորդ Մանուկյանն ընդգծել է. «Աստված պատժել է Սոդոմի եւ Գոմորի բնակիչներին իրենց արվամոլության համար, կպատժի նաեւ Երուսաղեմին»: Շեյխ Աբդելազիզ Բոուկխարին անթույլատրելի է անվանել արվամոլների, բիսեքսուալների եւ տրանսսեքսուալների տոնի անցկացումը Երուսաղեմում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---