ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՆԱՐԱՆՔՆ Է 2 ապրիլի 2005 - 07:42 AMT PanARMENIAN.Net - Հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունն ադրբեջանական կողմի հերթական հորինվածքն է, որոնք Ադրբեջանի ԶԼՄ-ները վերջերս հաճախակի են տարածում: Այս մասին PanARMENIAN.Net գործակալության թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով` ՀՀ Պաաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում հրաձգության մասին տեղեկատվություն չի ստացել: Նշենք, որ ադրբեջանական «Թուրան» գործակալությունն այսօր տարածել է տեղեկատվություն, որ «նախօրեին ավտոմատային եւ գնդացրային հրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանական դիրքերի վրա` Գերանբոյի շրջանի Ղազախլի գյուղի եւ Տերտերի շրջանի Բորսունլու գյուղի մոտ»: Վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը` տեղեկացվում է , որ «ադրբեջանական կողմը պատասխան հրաձգություն է սկսել, կորուստներ չկան»: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |