ՍԵՐԳԵՅ ԲԱԳԱՊՇ. ՕՐԵՐՍ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ, ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Օրերս Մոսկվայում կկայանա չճանաչված պետությունների` Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին տեղեկացրել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը: Նրա խոսքերով` Մոսկվայում հանդիպման ժամանակ նախարարները կպատրաստեն հուշագիր, որը կստորագրեն այդ երկրների նախագահները Սուխումիում կայանալիք հանդիպման ընթացքում: Հանդիպման ստույգ օրը չի նշվում: Հայտնի է միայն, որ այն տեղի կունենա ապրիլին Աբխազիայում: Այդ երկրների ղեկավարների կողմից քննարկվող հարցերից մեկը կդառնա Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի պաշտոնական իշխանությունների` ուժային ուղիով իրենց երկրների տարածքային ամբողջականությունը վերականգնելու մտադրությունը: Այդ հարցը կարող է քննարկվել նաեւ ապրիլի վերջին` ՎՈՒՈՒԱՄ-ի վեհաժողովում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---