ԱՄՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւը հանդիպել է ԱՄՆ Ռազմական ուժերի եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդի գլխավորած պատվիարկության հետ: Ինչպես հայտարարել է Աբիեւը, Ադրբեջանը ԱՄՆ-ին համարում է իր ռազմավարական գործընկերը: Նա նշել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջեւ երկկողմ կապերի բարձր մակարդակը, մասնավորապես, ռազմական համագործակցության զարգացման ոլորտում: Ադրբեջանը նաեւ ընդլայնում է իր կապերը ՆԱՏՕ-ի հետ` «գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ս.Աբիեւը տեղեկացրել է հյուրերին ղարաբաղյան հակամարտության եւ դրա արդյունքների մասին: Ինչպես ընդգծել է Ս.աբիեւը, «Հայաստանը չի հրաժարվում իր ագրեսիվ ձգտումներից»: «Դժբախտաբար, միջազգային հասարակայնությունը պայմաններ է ստեղծում Ադրբեջանի գրավյալ տարածքներում Հայաստանի ամրապնդման համար: Հայաստանը բնակեցնում է Ադրբեջանի գրավյալ տարածքները հայերով: Սակայն Ադրբեջանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին»,- նշել է նա: Չ.Ուոլդն իր հերթին ասել է,. որ «չի կասկածում, որ Հայաստանը Ադրբեջանի գրավյալ տարածքների բնակեցման քաղաքականություն է վարում»: «Մի երկրի կողմից մյուսի տարածքների գրավումը անօրինական է: Այդ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ուղիներով: ԱՄՆ ավելի մեծ ուշադրություն կհատկացնի հակամարտության կարգավորմանը»,- ավելացրել է գեներալը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---