ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԱՅՍՕՐ ԿԼՍԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի Եվրամիություն ինտեգրման հարցերով հանձնաժողովն այսօր կլսի Հայոց ցեղասպանության մասին հաշվետվությունը, որը կներկայացնեն ազգությամբ հայ լրագրողներ Հրանտ Դինքը եւ Էթյեն Մախչիկյանը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Լրագրողներն իրենց քննադատական եւ անվախ հայտարարությունների համար Թուրքիայում ունեն «սկզբունքային մտավորականության» համբավ: Հրանտ Դինքը ներկայումս երկու դատական գործընթացի մասնակից է` մեկում նա մեղադրվում է Թուրքիայի հասցեին ուղղված զրպարտանքում եւ երկրորդում մեղադրվում է իրեն հայ հայտարարելու մեջ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---