ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Վաղը Թուրքիայի խորհրդարանում կքննարկվեն «Հայոց ցեղասպանությանը հակազդելու պետության քաղաքական ռազմավարության» հիմնային սկզբունքները: Խորհրդարանի քննարկմանն են ներկայացված երկու տարբեր քաղաքական ռազմավարություններ` կառավարող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» եւ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից: Ելույթի ավարտին Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը կտեղեկացնի պատգամավորներին Հայոց ցեղասպանության առնչությամբ հայկական լոբբի եւ Հայաստանի կառավարության կատարած աշխատանքների մասին: Ակնկալվում է, որ երկրի խորհրդարանը պաշտոնական հայտարարություն կտարածի Հայոց ցեղասպանության մասին հայերի պնդումների կապակցությամբ: Պաշտոնական փաստաթուղթը կուղարկվի բոլոր երկրներին եւ միջազգային կազմակերպություններին մինչեւ ապրիլի 24-ը:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---