ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ. ԷԿՍՊՕ-2005» ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 21-23-ը Թբիլիսիում կմեկնարկի հայկական ապրանքների եւ ծառայությունների «Հայաստանն այսօր«ԷԿՍՊՕ-2005» առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցելու հայտեր ներկայացրել են 45 հայկական կազմակերպություններ: էքսպոզիցիայում կներկայացվեն հայրենական պարենամթերքներ ու խմիչքներ, հաստոցաշինության, քարամշակման արդյունաբերության արտադրանքը, էլեկտրատեխնիկա, էլեկտրոնիկա, շինանյութեր, ներկեր եւ լաքեր, ուղեւորա- եւ բեռնափոխադրման ծառայություններ, զբոսաշրջիկություն: Էքսպոզիցիան զբաղեցնում է 450 մետր քառակուսի տարածք: Ցուցահանդեսի հիմնական նպատակը հայրենական ապրանքների եւ ծառայությունների արտահանման հնարավորությունների ընդլայնումն է, վրացի գործարարների հետ փոխշահավետ համագործակցության հաստատումը, տեղի հայ համայնքի հետ կապերի ամրապնդումը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---