ԻՐԱՔԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՒՄՈՎ ԵՍ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

PanARMENIAN.Net - «Ես չեմ տեսնում քաղաքական հետեւանքներ Հայաստանի համար` Իրաքի շուրջ ստեղծված իրադրության առումով»,- հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ՀՀ նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ հեռուստաբանավեճի ընթացքում: Նրա խոսերով` հետեւանքները կարող են լինեն նավթի գների տատանումների հետ կապված, ինչը լրջորեն կարող է անդրադառնալ երկրի տնտեսության վրա: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես կփոփոխվի իրադրությունը, «եթե հաջորդ թիրախը դառնա Իրանը», Ռ. Քոչարյանը նշել է, որ «այդ դեպքում խնդիրներն ավելի բարդ կարող են լինել»: «Սակայն ես վստահ եմ, որ գործը դրան չի հասնի»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---