ՍԱՆ ՊԱՈՒԼՈՅՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՆՔ ԿՐԱԿ ԵՆ ԲԱՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին, առավոտյան ժամը երեքի սահմաններում հարձակում է կատարվել Սան Պաուլոյի «Արմենիա» հրապարակին հարող Սանտոս Դյումոնդ փողոցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի վրա: Ինչպես նշում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը, դուրս գալով հիշյալ փողոցով ընթացող ավտոմեքենայից, անհայտ անձինք կրակ են բացել հուշարձանի ուղղությամբ: ՀՀ գլխավոր հյուպատոս Ա. Եղիազարյանի եւ տեղի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Ս. Քերիմյանի հայցով քաղաքային ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել: Դեպքի վայր ժամանած փորձագետները հաստատել են, որ միջին տրամաչափի հինգ գնդակ դիպել են հուշարձանին:Հայաստանի գլխավոր հյուպատոսության պահանջով ռազմական ոստիկանությունը ուժեղացված պահակակետեր է հաստատել դեպքի վայրում, ուր ապրիլի 23-ին եւ 24-ին պետք է տեղի ունենան Ցեղասպանության 90-ամյակին նվիրված մի քանի հիմնական միջոցառումներ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---