ՋՈՐՋ ԲՈՒՇԸ ԿՐԿԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՎԱՆԵԼ

PanARMENIAN.Net - Անտեսելով շուրջ 210 սենատորների եւ կոնգրեսականների կոչը` ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայ ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում ապրիլի 24-ին կրկին ցեղասպանություն չի անվանել հայերի զանգվածային ոչնչացումը, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Հայտարարության մեջ նշվում է, որ «ԱՄՆ-ն հիշում է միլիոն ու կես հայերի զանգվածային ջարդի եւ արտաքսման մասին: «Ես միանում են ԱՄՆ քաղաքացիներին եւ ողջ աշխարհի հայերին ցավակցություն հայտնելով այդ ահավոր մահերի կապակցությամբ»,-ասվում է հայտարարության մեջ: Ջորջ Բուշը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է այսօրվա Հայաստանին, նշելով, որ ԱՄՆ-ն «խոստումնալից ապագա է ակնկալում անկախ հայկական պետության համար»: «Մենք ձգտում ենք Հայաստանի հետ ավելի խորը գործընկերության, որը ներառում է համագործակցություն անվտանգության ոլորտում եւ սկիզբ է առնում այն ժողովրդավարական արժեքներից եւ շուկայական ազատություններից, որոնք մենք կիսում ենք»,-ընդգծել է ԱՄՆ նախագահը: «Մենք ազատ, խաղաղ եւ բարեկեցիկ ապագա ենք ցանակնում Հայաստանի եւ Թուրքիայի համար եւ հուսով ենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի առաջարկը համատեղ հայ-թուրքական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ կնպաստի այդ գործընթացներին»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը: «Այս սգո օրը ես լավագույն մաղթանքներն եմ փոխանցում եւ արտահայտում եմ իմ համերաշխությունը ողջ աշխարհի հայության հետ»,-եզրափակել է Ջորջ Բուշը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---