ՆԱՏՕ-Ն ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԶՈՐՔԵՐ ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն որոշում չի ընդունել Հարավային Կովկասի որեւիցե երկրում իր զորքերի տեղաբաշխման մասին: Այդ մասին Թբիլիսիում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: «ՆԱՏՕ-ն որոշում չի ընդունել իր զորքերը մտցնելու Հարավային Կովկասի որեւիցե երկիր` պաշտպանելու համար նավթամուղը կամ տնտեսական այլ օբյեկտներ, թեեւ չեմ բացառում, որ ապագայում այդ հարցը կարող է քննարկվել»,-հայտարարել է նա: Այս հայտարարությունը Ռոբերտ Սիմոնսը արել է մի շարք արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների այն հաղորդումների առնչությամբ, թե ՆԱՏՕ-ն ծրագրում է Ադրբեջանի տարածքում ռազմահանգրվան տեղաբաշխել նավթի հանքավայրերի եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ադրբեջանական հատվածի պաշտպանության համար:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---