ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ ԽՈՉԸՆԴՈՏ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ29 ապրիլի 2005 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Անկարայի ինտելեկտուալ իրավունքների դատարանը մերժել է Հայաստանի «Երեւան բրենդի» ընկերության կողմից հայկական կոնյակն այդ երկրի շուկա մտցնելն արգելող Թուրքիայի պատենտների ինստիտուտի որոշման դեմ բողոքը, հաղորդում է «Երկիր» թերթը: Նման որոշումը թուրքական դատարանը հիմնավորել է «ապրանքի պիտակի վրա եղած պատկերը աշխարհագրական առումով սպառողին շփոթության մեջ դնելու» հիմնավորմամբ: Դրա պատճառը հայկական կոնյակի պիտակի վրա եղած Արարատ լեռան պատկերն է: Ըստ թուրքական ԶԼՄ-ների, Թուրքիայի պատենտների ինստիտուտը «լավ գիտի», որ հայերը պահանջներ ունեն «Արարատ լեռան ու նրա շրջակայքի նկատմամբ» եւ հայկական ընկերության խնդրանքը մերժել է «պատենտների գրանցման մասին պահանջը պետական կարգին հակասելու» հիմնավորմամբ: Թուրքիան վախենում է, որ «Արարատ» անվանումը կրող արտադրանքի սպառողները «կմտածեն, թե Արարատ լեռը Հայաստանում է գտնվում»: Նմանատիպ պատճառով Թուրքիայում արգելվել է նաեւ Ատոմ Էգոյանի «Արարատ» հայտնի ֆիլմի ցուցադրությունը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |