ՍԻԴՆԵԻ ԱՅԳՈՒՑ ԳՈՂԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ

PanARMENIAN.Net - Ավստրալիայում Նոր Հարավային Ուելսի արդարադատության նախարար եւ քաղաքացիության հարցերով երկրի վարչապետի օգնական Ջոն Խաթզիսթերգոսը դատապարտել է Սիդնեի Միդոուբանկ հուշայգում իրականացրած վանդալիզմի գործողությունը: Անհայտ անձինք այգուց գողացել են Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրցված եւ ընթացիկ տարվա ապրիլի 24-ին ամրացված հուշատախտակը: Հուշատախտակը ամրացված է եղել Ավստրալիայի Ռայդ քաղաքի Քաղխորհրդի կողմից Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումից հետո: «Սա ամոթալի եւ վախկոտ գործողություն է»,- հայտարարել է Ջոն Խաթզիսթերգոսը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---