ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը հնարավոր է համարել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի հանդիպումը, սակայն նշել է, թե որեւէ «կոնկրետ բան նախատեսված չէ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները նախկինում եւս հանդիպել են, չնայած երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, թուրքական «Զաման» թերթը մի տեղեկատվություն է հրապարակել ըստ որի Էրդողանը կարող է առաջարկել «դեմ առ դեմ» հանդիպում Ռոբերտ Քոչարյանի հետ ընթացիկ տարվա մայիսին կայանալիք միջազգային հավաքներից մեկում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---