ԳԵՐՄԱՆԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՑԵԼ ԻՐ ԱՐԽԻՎՆԵՐԸ

PanARMENIAN.Net - «Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն: Գերմանիան պատրաստ է այս հարցում անել հնարավոր ամենը եւ բացել իր արխիվները պատմաբանների համար», - Անկարայում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Շրյոդերը ողջունել է Հայոց ցեղասպանության մեղադրանքներն ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը: «Հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը կգիտակցի առաջարկի նրբությունը», - նշել է Գերմանիայի կանցլերը: Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության խնդրին` Գերհարդ Շրյոդերը նշել է, թե մայիսի 29-ին Եվրոպական Սահմանադրության շուրջ Ֆրանսիայում կայանալիք հանրաքվեն որեւէ կերպ չի ազդի այդ գործընթացի վրա: «Ընդհանրապես ոչ մի հանրաքվե Եվրոպայի որեւէ երկրում չի ազդի Թուրքիայի անդամակցության վրա», - ասել է նա: Իր հերթին, Էրդողանը իր «լուրջ մտահոգությունն» է հայտնել «Թուրքիային իր անցյալը գնահատելու անհրաժեշտության մասին»` Գերմանիայի Բունդեստագի կոչի կապակցությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---