ՉԻՏԱՅՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս Չիտայում կսկսվի հայկական եկեղեցու կառուցման աշխատանքներ, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ներկայումս Չիտայի մարզի հայ բնակչությանը միավորող «Զաբայկալյեի հայերի միության» ղեկավարների եւ քաղաքային իշխանությունների միջեւ բանակցություններ են գնում եկեղեցու կառուցման նպատակով հողատարածքի հատկացման մասին: «Զաբայկալյեի հայերի միության» նախագահ Վլադիմիր Մարկոսյանի խոսքերով, հենց որ հողհատկացումը կատարվի, անմիջապես կսկսվի շինարարությունը: «Նախագծի ֆինանսավորման հիմքը կազմում են հայ համայնքի ներկայացուցիչների կամավոր նվիրատվությունները»,-նշել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---