Խ.ԽԱԼԱՖՈՎ. ԲԱՔՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, մեկնաբանելով Վրաստանից ռուսական սպառազինությունը Հայաստան տեղափոխելու մասին խոսակցությունները, հայտարարել է.«Այն դեպքում, երբ Հայաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում Ադրբեջանի հանդեպ եւ գրավել է մեր տարածքի մի մասը, ագրեսոր երկրի հագեցումը լրացուցիչ սպառազինությամբ բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա: Ադրբեջանը ոչ մի դեպքում չի կարող համաձաինվել դրան»: Ընդգծելով, որ Հարավային Կովկասը դասվում է այն տարածաշրջանների թվին, որոնց վրա տարածվում է Եվրոպայում հասարակ սպառազինության սահմանափակման մասին պայմանագիրը, Խալաֆ Խալաֆովը կոչ է արել տարածաշրջանի երկրներին ձեռնպահ մնալ անվտանգության եւ կայունության համար սպառնալիք ներկայացնող գործողություններից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---