ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ Է ԹՈՂՆՈՒՄ ՎՈՒԱՄ-Ը ԵՎ ՂՐԻՄԻ ԽՆԴԻՐԸ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի անդամակցությունը ՎՈՒԱՄ-ին (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա), անկասկած, ազդում է ուկրաինական կողմի դիրքորոշման վրա ղարաբաղյան հակամարտության հարցում»,-հայտարարել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը` մեկնաբանելով ուկրաինական կողմիր հայտարարություններն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաշվի առնելով, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ընդ որում նա նշել է, որ ուկրաինական դիրքորոշման վրա ազդում է ոչ միայն ՎՈՒԱՄ-ը: «Ուկրաինայում բնակվում են ավելի քան 100 ազգություններ, եւ բնական է, որ այդ երկիրը, Ղրիմի իր խնդրթվ հանդերձ, ցանկանում է պահպանել տարածքային ամբողջականության սկզբունքը: Համապատասխանաբար, իր դիրքորոշումը նա պահպանում է նաեւ Ադրբեջանի հանդեպ, որի հետ լավ հարաբերություններ ունի»,-հայտարարել է հայ դիվանագետը:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---