Ն.ՌԻԺԿՈՎ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ՀԱՅՈՂ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Մոսկվայի Ռուսաստանի մշակույթի հիմնադրամում բացվել է «Արմին Վեգները եւ Հայոց ցեղասպանությունը» ցուցահանդեսը: «Ռուս-հայկական ընկերակցություն» կազմակերպության եւ Ռուսաստանի մշակույթի հիմնադրամի համատեղ նախագիծը, առանց չափազանցության դարձավ Ռուսաստանի մայրաքաղաքում նշվող Հայոց ցեղասպանության 90-ամյակի ամենանշանակալի իրադարձությունը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Ցուցադրության բացմանը, որը կազմված էր վերջերս լույս տեսած իտալացի գիտնական Ջովաննի Գուայթի համանուն գրքի նյութերի հիման վրա, հավաքվել էր բավականին ներկայացուցչական կազմ` Պետական Դումայի պատգամավորներ, ականավոր գիտնականներ, Մոսկվայի սերբական, քրդական, ասորական, թաթարական համայնքների ներկայացուցիչներ: Երեկոն վարում էր դերասան Արտյոմ Կարապետյանը, որն առաջին խոսքը ելույթի համար տվեց սենատոր Նիկոլայ Ռիժկովին: Հիշելով ոչ վաղ անցյալը, Նիկոլայ Ռիժկովը կարեւորել է զանգվածային հանցագործության դատապարտումը, որի մասին համաշխարհային տերությունները լռում էին երկար տարիներ: Շատ կարեւոր է, նշել է Նիկոլայ Ռիժկովը, որ այսօր հայ ժողովրդի արդարացի պայքարի մեջ ներգրավվել են նաեւ ոչ հայերը: Պետական Դումայի պատգամավոր Նատալյա Նարոչինսկայան ափսոսանքով նշել է, որ փոքր ազգը զոհ է գնացել համաշխարհային տերությունների շահերին: Ինչպես միշտ հատուկ ուշադրության է արժանացել պրոֆեսոր Յուրի Բարսեղովի ելույթը: Միջազգային իրավունքի մասնագետը գտնում է, որ Ցեղասպանության ճանաչման գործում անհրաժեշտ է հասնել դրան միջազգային իրավունքով` հետագա փոխհատուցմամբ: «Արմին Վեգները եւ Հայոց ցեղասպանությունը» իտալացի գիտնականի երրորդ խոշոր աշխատանքն է հայկական թեմայով: Նա անդրադարձել է այդ թեմային ցույց տալու համար աշխարհին հրեշավոր իրադարձությունների գլխավոր վկայի` գերմանացի սպայի հարուստ արխիվը, եւ այդպիսով հիշեցնել մարդկությանը պատմության դաժան էջերը: Ներկայումս Գուայթն աշխատում է հայերին նվիրված չորրորդ աշխատության վրա: Ինչպես հաղորդել է «Ռուս-հայկական ընկերակցության» ղեկավար Յուրի Նավոյանը շնորհահանդեսին, որն անցավ այդպիսի ճանաչված հարթակի վրա, ինչպիսին է Ռուսաստանի մշակույթի հիմնադրամի երեկոյան դահլիճը, կհաջորդեն ցուցադրությունները Ռուսաստանի մարզերում, հայկական համայնքների համագործակցությամբ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---