ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԻՐԱՆԻ ՆՈՐ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ, ԻՍԿ ԹԵԲՐԻԶՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ

PanARMENIAN.Net - Նախօրեին Թեբրիզում տեղի է ունեցել Արեւելյան Ադրբեջան նահանգի դոկտոր Սոբհանալլահի հանդիպումը Հայաստանի առետրա-տնտեսական պատվիրակության հետ: Իր ելույթում Սոբհանալլահը հայտարարել է Արեւելյան Ադրբեջան նահանգի վարչակազմի մեծ շահագրգռվածության մասին Հայաստանի Հանրապետության հետ ուղղակի առեւտրա-տնտեսական կապերի հաստատման հարցում: Նա նշել է Արեւելյան Ադրբեջան նահանգի բարձր արդյունաբերական, տրանսպորտային, գիտա-տեխնիկական եւ զբոսաշրջային ներուժը: Նա հայտարարել է նահանգի վարչակազմի պատրաստակամության մասին բացելու Հայաստանի առեւտրի կենտրոն Թեբրիզում եւ առաջարկել է հեռանկարում բացել ուղիղ չվերթ Թեբրիզի եւ Երեւանի միջեւ: Հանդիպման եւ բանակցությունների արդյունքում ստորագրվել է հուշագիր երկկողմ առեւտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական եւ մշակութային համագործակցության հարցերի շուրջ: Իրանի եւ Հայաստանի Համատեղ առեւտրա-տնտեսական պալատի նախագահ Ահարունյանը, հանդես գալով Թեբրիզում հայ եւ իրանցի գործարարների համաժողովում, հայտարարել է, որ մոտ ժամանակներս Երեւանում կբացվի Իրանի առեւտրի կենտրոնը, հաղորդում է Իռնան:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---