ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՐԱՔԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը բարձր է գնահատել Իրաքին նվիրված միջազգային խորհրդաժողովի կազմակերպումը: Այս մասին նա հայտարարել է` ելույթ ունենալով խորհրդաժողովում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նրա խոսքերով` խորհրդաժողովի անկացումը չափազանց կարեւոր նշանակություն ունի Իրաքի ժողովրդի համար, որը պետք է իմանա միջազգային հանրության շարունակական ներգրավվածության մասին: Այդ հանգամանքը ներգրավված կողմերին պարտավորեցնում է շեշտակիորեն ավելացնել երկրի վերակառուցմանն ուղղված իրենց ջանքերը, նշել է Օսկանյանը` ավելացնելով, որ նույնիսկ Հայաստանի պես համեստ հնարավորություններով փոքր երկիրը, որի մասնակցությունը կրում է խորհրդանշական բնույթ, հրաշալի է գիտակցում բարոյական աջակցության եւ շահագրգիռ դիտորդների ուղեկցող ուժի արժեքը: «Իբրեւ արտգործնախարար մի երկրի, որն ինքն է դեռ ապրում անցումային դժվարին եւ փորձություններով լի մի փուլ, պետք է խոստովանեմ, որ միմիայն շարունակական տնտեսական աջակցության, երկարաժամկետ ներդրումների ճանապարհով հասարակությունը սկսելու է հավատալ խաղաղ հեռանկարներին եւ ժողովրդավարությանը»,- նշել է Վարդան Օսկանյանը: Մեկնաբանելով Իրաքում հայկական ներկայությանը` նախարարը նշել է, որ այդ երկիրը «օժտված է բնական պաշարներով: Խոսքը ոչ միայն գետնի տակ գտնվող, այլեւ ազգային բազմազանությունից սերող հարստության մասին է, եւ Իրաքի մեծաթիվ հայ համայնքն այդ բազմազանության մասն է կազմում: Ես հավատում եմ, որ իրաքցի այլ քաղաքացիների հետ հայերը գիտեն, որ իրենց ներդրումը կարող են ունենալ երկրի բարգավաճ եւ խաղաղ ապագայի կայացման գործում: Հայաստանն, իր հերթին, ցանկանում է իր հարաբերությունները զարգացնել խաղաղ, միացյալ եւ ժողովրդավարական Իրաքի հետ: Ուղիղ գծով ընդամենը 200 մղոն է բաժանում Հայաստանի եւ Իրաքի մայրաքաղաքները եւ հեշտությամբ հաղորդակցվելն ու համագործակցելը հետաքրքրում է մեզ բոլորիս»,- նշել է նախարարը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---