ԵՄ-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆ ԷՐ ԵՎՐԱՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԱԽՈՂՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կոչ է արել «լուրջ քննարկումներ» անցկացնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ: Բարոզուի կարծիքով` Եվրամիության մեջ Թուրքիայի մտնելու հեռանկարն էր այն բանի պատճառը, որ Ֆրանսիայում եւ Հոլանդիայում դեմ քվեարկեցին Եվրոպական Սահմանադրությանը: Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին հարգանքով վերաբերվել իրենց պարտավորություններին եւ հոկտեմբերի 3-ին բանակցություններ սկսել Անկարայի հետ: Դրա հետ մեկտեղ, նշել է Բարոզուն, երաշխիք չկա, որ բանակցություններն անպայման կավարտվեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությամբ, տեղեկացնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---