ԵԱՀԿ ԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԻ

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսի հրավերով հուլիսի 1-5-ին Վաշինգտոնում կկայանա ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որտեղ, հնարավոր Է,Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշում ընդունվի: Ինչպես տեղեկացնում է թուրքական Անատոլու գործակալությունը, նստաշրջանի աշխատանքին մասնակցելու են 700-ից ավելի պատգամավորներ, այդ թվում Թուրքիայի պատվիրակությունը` կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Նեվզաթ Յալչընթաշի ղեկավարությամբ: Թեեւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը դեռեւս գրավոր որեւէ առաջարկություն չի արել, սակայն, ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի արդյունարար որոշման մեջ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ կետ մտցնելու շուրջ լոբբիստական ձեռնարկումներն արդեն սկսվել են: Ենթադրվում է, որ եթե այդ հարցը նստաշրջանի պատգամավորների մեծամասնության կողմից պաշտպանություն գտնի, ապա Հայաստանի պատվիրակությանը կհաջողվի հասնել իր նպատակին, տեղեկացնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---