ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿԱԶԱՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ՊՐԱԳԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան` Յուրի Մերզլյակով, ԱՄՆ` Սթիվեն Մանն, Ֆրանսիա` Բեռնար Ֆասյե) օգոստոսի 26-ին Կազանում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների քննարկմանը կներկայացնեն, այսպես կոչված, Պրագայի գործընթացի ժամանակ պաատրաստված համապատասխան փաստաթուղթ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Յուրի Մերզլյակովը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: Ընդսմին, ռուսաստանցի դիվանագետը չի հստակեցրել այդ փաստաթղթի մանրամասները` նշելով միայն, որ «մինչեւ Կազանում հանդիպելը դեռ ապրել է պետք»: Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Կազանում նախատեսված է օգոստոսի 26-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական վեհաժողովի շրջանակներում: Ավելի վաղ Հայաստանի նախագահը հայտարարել էր, որ առանձնապես լավատեսորեն չի տրամադրված այդ հանդիպման արդյունավետության առումով: Նրա խոսքերով` «կողմերի դիրքորոշումները էականորեն տարբերվում են: Մենք գտնում ենք, որ վերադառնալ Լեռնային Ղարաբաղի նախկին կարգավիճակին ուղղակի անհնար է»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: Ինչ վերաբերվում է նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւին, ապա վերջինս գտնում է, որ հայկական կողմի հետ բանակցությունների փաստն արդեն իսկ զիջում է Բաքվի կողմից:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---