ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐՈՇԵԼ Է ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն ողջունում է Թուրքիայի որոշումը երկրի նոր ՔրԵական օրենսգրքից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին ելույթների համար պատիժ սահմանող հոդվածը հանելու վերաբերյալ: Նման հայտարարությամբ հուլիսի 7-ին Վիեննայում հանդես է եկել ԶԼՄ-ների ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Խարաշտին` ողջունելով թուրքական խորհրդարանի կողմից երկրի նոր Քրեական օրենսգրքի նախագիծը: Մ.Խարաշտին գոհունակություն է հայտնել առ այն, որ ՔՕ 305 հոդվածի («Թուրքիայի հիմնարար ազգային շահերի ոտնահարման մասին») երկու կետերը հանվել են նոր օրենսգրքից: Դրանցից առաջինը նախատեսում է այն անձնաց քրեական հետապնդումը, որոնք պահանջում են դուրս բերել Թուրքիայի զինված ուժերը Կիպրոսի տարածքից, իսկ երկրորդը` պատիժ էր սահմանում 1915 թվականի ցեղասպանության ճանաչման համար: Նշենք, որ նոր Քրեական օրենսգրքի նախագիծը հավանության է արժանացել Թուրքիայի խորհրդարանի կողմից հունիսի 29-ին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---