ԱՀ ԱԳՆ ՓՈԽՂԵԿԱՎԱՐ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՀԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Մինչեւ վերջնական խաղաղության հաստատումը Ադրբեջանը չի գործակցի Հայաստանի հետ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակներում: Այդ մասին հուլիսի 7-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը: Նրա խոսքերով, դա չի հակասում ԱՀԿ դրույթներին: Փոխնախարարը համոզված է, որ Հայաստանը չի խանգարի Ադրբեջանին անդամակցել այդ կազմակերպությանը` ադրբեջանական կողմին «հաջողվել է պարտավորեցնել Հայաստանին չխոչընդոտել դրան»: Ըստ դիվանագետի, Հայաստանը անդամակցում է կազմակերպությանը 2001 թվականից: Այն, որ Հայաստանը առաջ է անցել Ադրբեջանից, փոխնախարարը բացատրում է նրանով, որ Հայաստանը ավելի վաղ էր դիմել կազմակերպությանը` 1993 թվականին: «Հայաստանը ընդունվել է որոշակի զիջումներով, սակայն այսօր բավականին թույլ տնտեսությամբ երկիրը չի կարողանում կատարել պարտավորությունները եւ դիմել է դրանք մեղմացնելու խնդրանքով»,-նշել է նա: Մ.Մամեդկուլիեւը համոզված չէ, որ ԱՀԿ-ն կբավարարի Հայաստանի խնդրանքը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---