ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ. ՄԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԽԹԱՆԵՆ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի համար ընտրություններն, առհասարակ, շատ կարեւոր եւ գործուն միջոց են ժողովրդավարական սկզբունքների լիարժեք կենսագործունեության համար, որն ապահովում է ինչպես անհատի, այնպես էլ ամբողջ հասարակության ազատությունն ու պատասխանատվությունը, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, տեղեկացնում է «Դե Ֆակտո» գործակալությունը: Նրա խոսքերով` ընտրություններին մեծաթիվ, այդ թվում նաեւ իսլամական աշխարհը ներկայացնող դիտորդների մասնակցությունը վկայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական շինարարության եւ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրության բարձր մակարդակի մասին: «Ի դեպ, ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեծամասնական ընտրացուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուների նախընտրական ծրագրերի վերլուծությամբ շատ կարեւոր փաստ է արձանագրվել. բոլորի համար երկրի անկախությունն ու ինքնուրույնությունը հանդիսանում են բարձրագույն արժեք: Մեր ընտրությունները պետք է խթանեն մեր պետականության հետագա առաջընթաց զարգացումը»,- նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե որոշ երկրների պետական այրեր բացասաբար են արտահայտվել այդ ընտրությունների անցկացման փաստի վերաբերյալ` Ա.Ղուկասյանը նշել է. « Միշտ էլ ցավալի է, երբ համամարդկային հիմնարար սկզբունքերը զոհաբերվում են պատեհապաշտական քաղաքական շահերից ելնելով: Չնայած, հանուն արդարության, պետք է նշեմ, որ այս անգամ ընտրությունների վերաբերյալ նմանօրինակ արձագանքները շատ ավելի զուսպ էին: Հավանաբար զգացնել է տալիս իրողության հետ հաշտվելու անհրաժեշտությունը»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---