ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱՐԱԳԱՑՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

PanARMENIAN.Net - «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծանոթացել է Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերի Վաշինգտոնում տեղի ունեցած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 14-րդ նիստին ներկայացված զեկույցին»,-հայտարարել է ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության պետ Թահիր Թագիզադեն: Նրա խոսքերով, ԱՀ ԱԳՆ-ում Լենմարկերի զեկույցը համարում են բավականին հավասարակշռված: «Զեկույցում արտացոլվել են որոշ լուրջ կարծիքներ, կապված հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի հետ, ինչպես նաեւ լուրջ եւ ծանրակշիռ դիրքրոշումներ եւ առաջարկներ` ոււղված նրա կարգավորմանը: Ադրբեջանական կողմը համաձայն է զեկույցում տեղ գտած կոչերի հետ` խնդրի լուծման համար ապաինտեգրումից եւ անջատողականությունից հրաժարվելու, պետության տարածքային ամբողջականության շրջանակներում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, տնտեսական ինտեգրման հիմնավորման վերաբերյալ, ըստ միջազգային իրավական նորմերի եւ սկզբունքների, եվրոպական արժեքների: Առանձնահատուկ կարեւորություն է ներկայացնում զեկուցողի կարծիքն այն մասին, որ չի կարելի թույլ տալ հարավկովկասյան երկրների տրոհում»: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ «զեկույցը նախապատրաստած Գորան Լենմարկերը կարգավիճակի հարցը վերլուծելիս բացահայտ նախապատվություն է տվել նրան, որ Լեռնային Ղարաբաղի շրջանի բնակչությունը ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում»: «Ադրբեջանը համաձայն է այդ դիրքորոշմանը: Զեկույցում հատկապես ընդգծվել է տարածքների բռնի զավթման անթույլատրելիությունը, գրավյալ տարածքների պարտադիր ազատման եւ վերաբնակեցվածների վերադարձի անհրաժեշտությունը: Զեկուցողը հատուկ ուշադրություն է դարձրել բնակչության անվտանգության ապահովմանը եւ հաղորդակցության ուղիների վերականգնմանը: Ապագան կախված կլինի խաղաղ հարաբերությունների վերակագնումից, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու համար համապատասխան պայմաններ ստեղծելուց եւ տարածաշրջանի հայ եւ ադրբեջանական համայնքների ստեղծագործական համագործակցությունից»: Ըստ Թահիր Թագիզադեի, խաղաղաության հաստատումը Լեռնային Ղարաբաղի համայնքների միջեւ, երկկողմ հարաբերությունները, առավել ընդլայնված համաեվրոպական ինտեգրումը, գործակցության զարգացումը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարեւոր դեր կխաղա երկու երկրների կյանքում հետկոնֆլիկտային ժամանակահատվածում: «Ադրբեջանը հանդիսանալով խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից, ըստ միջազգային իրավական սկզբունքների եւ նորմերի, կոչ է անում հակամարտության շուտափույթ կարգավորման տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում: Մեր կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկությունները հավանություն են ստանում բանակացությունների ընթացքում միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ ինքը Գ.Լենմարկերը դիմելով մամուլին, նշել է, որ հայերը պետք է հասկանան դա եւ ազատեն բոլոր գրավյալ տարածքները»: ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը երեք դրույթ է կարեւորել է Գորան Լենմարկերի զեկույցում.«Լենմարկերը ասել է, որ պետք է ստեղծվեն միջազգային ուժեր, որոնք դիտարկումներ կանցկացնեն եւ կապահովեն անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ ադրբեջանական տարածքներում: Բացի այդ, Լենմարկերը խոստովանել է, որ միջազգային հանրությունը պատրաստ չէ ճանաչելու այդ հատվածի առանձին շրջանների անկախությունը, եւ այդ շրջանների թվում հիշատակվել է նաեւ Լեռնային Ղարաբաղը»: Թահիր Թագիզադեն ասել է նաեւ, որ «բանաձեւում նշվում է Ադրբեջանի պատրաստակամությունը, ըստ եվրոպական փորձի, Լեռնային Ղարաբաղին տրամադրել ամենաբարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում»: «Գորան Լենմարկերը նաեւ հայտարարել է, թե Ադրբեջանը այնպես պետք է անի, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զգա դրական վերաբերմունքը իր հանդեպ: ԼՂ բնակիչները պետք է համոզված լինեն, որ իրենց իրավունքները Ադրբեջանի կազմում կպահպանվեն Օրենքի հուսալի եւ անկախ համակարգով: Ըստ զեկուցողի, բարձր մակարդակի ինքնավարությունը պահանջում է հսկայական ֆինանսական միջոցների ներդնում, ինչը հսկայական բեռ կլինի Ադրբեջանի պետական բյուջեի համար»: Հիշեցնենք, որ ինչպես հաղորդվել է ավելիլ վաղ, ԵԱՀԿ ԽՎ նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, կոչ անելով կողմերին արագ կարգավորել հակամարտությունը եւ դադարեցնել օկուպացիոն գործողությունները, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման լավագույն միջոցը միացումն է Հայաստանին: Միեւնույն ժամանակ, շվեդ խորհրդարանականը կոչ է արել Ադրբեջանի ներկայացուցիչներին հետագայում ձեռնպահ մնալ ռազմատենչ ճարտասանությունից եւ «համոզել հայերին, որ Ադրբեջանի կողմից նրանց ոչինչ չի սպառնում»: Նշենք նաեւ, որ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ընդհանուր առմամբ բնութագրել է Գ.Լենմարկերի զեկույցը որպես համարձակ եւ հավասարակշռված:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---