ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ ԵՄ «ՆՈՐ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻՑ

PanARMENIAN.Net - «Մինչեւ տարեվերջ Ադրբեջանը լինելու է իմ ուշադրության կենտրոնում Հարավային Կովկաս կատարելիք իմ այցերի ընթացում: Նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կկայանան խորհրդարանական ընտրություններ: Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ հնարավորություն են տալիս Ադրբեջանին ապացուցելու ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կարողությունը», - Բաքվում, Մեծ Բրիտանիայի դեսպանատանը հինգշաբթի օրը տեղի ունեցած մամլո ասուլիսւոմ հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն` մեկնաբանելով Ադրբեջան կատարած իր այցի արդյունքները: Տալվիտիեն հայտնել է, որ առաջիկա ամիսներին ավելի մեծ ուշադրություն է դարձնելու Ադրբեջանին եւ մտադիր է սեպտեմբերին եւ հոկտեմբերին կրկին այցելել Ադրբեջան` ընտրությունների նախօրեին իրավիճակին ծանոթանալու նպատակով: Հ.Տալվիտիեն նշել է, որ Եվրամիությունը մտադիր է իր մեծաքանակ դիտորդներին ուղարկել Ադրբեջան: «Սակայն, մենք սպասում ենք Ադրբեջանի կառավարության հրավերին»,-ասել է նա: Տալվիտիեն գտնում է, որ խորհրդարանական ընտրությունները չեն ազդի հայ-ադրբեջանական հակամարտության հաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա»: «Եվրամիությունը դրական է գնահատում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը Վարշավայում, որից հետո արտգործնախարարներին կոնկրետ հանձնարարականներ են տրվել: Որքան ինձ հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են առաջիկայում այցելել հակամարտության տարածաշրջան: Եվրամիությունը նույնպես պատրաստվում է ակտիվացնել իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»: Օրերս Ադրբեջանի արտգործանախարար Էլմար Մամեդյարովը ընդունել է Հ.Տալվիտիեին: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ընրությունները կանցնեն ազատ եւ արդար եւ կստանան Եվրոպայի հանրության աջակցությունը: Հանդիպման ժամանակ կարծիքներ են փոխանակվել ԵՄ նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում պատրաստաված Համագործակցության գործողությունների պլանի իրականացման վերաբերյալ: Կողմերը նաեւ լայնորեն քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Սակայն, ինչպես հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից, Եվրամիությունում բոլորը չէ, որ կիսում են Հեյկի Տալվիտիեի լավատեսությունը: Եվրոպական չափանիշերին խորհրդարանական ընտրությունների չհամապատասխանելու դեպքում Եվրամիությունը մտադիր է վերանայել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, օրինակ` ճշտումներ մտցնելով «Նոր հարեւանություն» ծրագրի մեջ: «Եթե խորհրդարանական ընտրությունները անցնեն չափից դուրս վատ, չի բացառվում, որ այդ ծրագրի իրականացումը Ադրբեջանում լիովին դադարեցվի», - հայտարարել է աղբյուրը դիվանագիտական շրջանակներում, հաղորդում է ադրբեջանական «Զեռկալո» թերթը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---