ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ Վ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ձերբակալված Թբիլիսիի 27-ամյա բնակիչ Վլադիմիր Հարությունյանին հուլիսի 26-ին ներկայացվել է եւս մեկ մեղադրանք` ահաբեկչական գործողություն: Մեղադրանքը ներկայացվել է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչների կողմից, որոնք քննում են այդ գործը: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հարությունյանի փաստաբան Գուլիկո Ջիմշելաձեն: Նրա խոսքերով, Հարությունյանը խախտել է իր լռելու իրավունքը եւ մասնակիորեն ճանաչել իր մեղքը: Մասնավորապես, նա ճանաչում է իր մեղքը ապօրինի զենք պահելու հարցում: Հուլիսի 23-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավորը Վլադիմիր Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել եռամսյա նախնական կալանքը: Դատախազության ներկայացուցիչները ավելի վաղ Հարությունյանին հետեւյալ մեղադրանքն էին առաջադրել` հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի եւ սարքերի ապօրինի ձեռքբերում, պահպանում, կրում, պատրաստում, փոխադրում կամ իրացում, կանխամտածված սպանություն ծանրացուցիչ հանգանմանքներով: Հարությունյանը, որը նռնակ էր նետել մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում Ջորջ Բուշի ելույթի ժամանակ, հուլիսի 20-ին ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն է ցույց տվել եւ սպանել է Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության դեպարտամենտի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վարչության օպերատիվ բաժնի պետ, 37-ամյա կապիտան Զուրաբ Կվլիվիձեին: Հարությունյաին սպառնում է ցմահ բանտարկություն:




 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---