ԳԵՐՄԱՆԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ. ԹՈՒՐՔԻԱՆ ՉՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԵՄ ԱՆԴԱՄ27 հուլիսի 2005 - 09:05 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության (CDU) փոխնախագահ Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ ոչ մի պարագայում Թուրքիան Եվրամիության անդամը չպետք է դառնա: Նրա խոսքերով, ԵՄ-ն չպետք է ընդարձակվի ավելին, քան Եվրոպական աշխարհամասի սահմաններն են: «Այդ պատճառով, Թուրքիան, որի տարածքի մեծ մասը Եվրոպայից դուրս է, չի կարող անդամակցել ԵՄ-ին», ասել է նա: Շոյբլեն ասել է, որ Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները չեն կարող սկսվել մինչեւ այդ երկիրը պաշտոնապես չճանաչի Կիպրոսի անկախությունը: ԵՄ անդամակցության հարցում Թուրքիային ասվող «ոչը» բոլորովին էլ չի նշանակում, թե Եվրոպան թշնամական ուղերձ է հղում իսլամական աշխարհին, կամ էլ ցանկանում է անհանգստացնել ԱՄՆ-ին: Նա ասել է նաեւ, որ անգամ Եվրոպայի սահմաններում գտնվող Ուկրաինայի ԵՄ անդամակցությունը, ժամանակավորապես, պետք է հանվի ԵՄ օրակարգից, հաղորդում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |