ՍԵՆԱՏՈՐ ԹԱԴԵՈՒՍ ՄԱՔՔՈԹԵՐԸ ՄԻԱՑԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԻՆ

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայերին հուզող հարցերի լուծմանը նպաստելու համար, Միչիգան նահանգի սենատոր Թադեուս Մաքքոթերը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Մաքքոթերը Միչիգանի օրինագծի համահեղինակն է, ըստ որի ապրիլի 24-ը սահմանվում է «1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության հիշատակի օր»: Դեռեւս 2001 թվականին Մաքքոթերը հայտարարել է, որ անցյալ դարի սկզբին Թուրքիայում սպանված ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակի հարգումը, կբարձրացնի մեր զգոնությունը ապագայում նման ողբերգություններից խուսափելու համար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---