ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - 2005 թվականի փետրվարի 1-ին վրացական Գորի քաղաքում կատարված ահաբեկչական գործողությունը, ինչպես նաեւ երեք դիվերսիաները կատարել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության սպա Անատոլի Սոսիեւի գլխավորած հանցավոր խումբը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վանո Մերաբիշվիլին: Նրա խոսքերով, հուլիսի 17-ին հանցավոր խմբի անդամները ձերբակալվել են Ցխինվալի շրջանում, նրանք բոլորը ազգությամբ օսեր են եւ խոստովանել են իրենց մեղքը: Ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ նյութը պայթեցվել է ոստիկանության շենքի մոտ հեռակառավարման վահանակի օգնությամբ: Արդյունքում զոհվել են երեք վրացի ոստիկաններ եւ շուրջ 30 մարդ վնասվածքներ է ստացել: Ըստ նախարարի, այդ նույն խումբը 2004 թ. դիվերսիա է կատարել «Քարթլի-2» էլեկտրահաղորդման գծերի վրա, վրացական երկաթուղում եւ պայթեցրել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի նավթի տեղափոխման կայաններից մեկը: Մերաբիշվիլին ասել է, որ այս գործի վերաբերյալ նյութերը փոխանցվել են ռուսական կողմին: Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանը կաջակցի հանցավոր խմբի մասնակիցների եւ կազմակերպիչների ձերբակալմանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---