ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ»28 հուլիսի 2005 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը, համագործակցելով Եգիպտոսի առաջին տիկին Սյուզան Մուբարաքի գլխավորած «Խաղաղության կանանց միջազգային շարժում» կազմակերպության եւ եգիպտահայ համայնքի մշակութային միությունների հետ, Կահիրեի «Մաադի» գրադարանում անցկացրել է «Հայաստանի օր» մշակութային միջոցառումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ, ներկայացվել են հայկական ազգային պարեր եւ հայաստանցի երեխաների «Եգիպտոսը հայ մանուկների աչքերով» խորագիրը կրող աշխատանքները: Միջոցառմանը ներկա են եղել Կահիրեում հավատարմագրված մի շարք երկրների դիվանագետներ, հայ համայնքի, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Եգիպտոսի առաջին եւ արբանյակային ալիքներով թողարկվող «Աշխարհը եւ մշակույթները» հաղորդաշարի հուլիսի 29-ի թողարկումը նվիրված է լինելու Հայաստանին, այն անդրադառնալու է նաեւ այս միջոցառմանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |