ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՅԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՉԷ

PanARMENIAN.Net - Նախօրեին Ուրուգվայի խորհրդարանի շենքի առաջ հայ համայնքը բողոքի ցույց էր կազմակերպել Արգենտինայում եւ Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Շիաքրի Թաֆանի դեմ, որը հանդիպում էր ունեցել խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամների հետ` արծարծելով Հայոց ցեղասպանության հարցը: Դիվանագետը Ուրուգվայի պատգամավորներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցով հայ-թուրքական հանձնախումբ ստեղծելու մասին թուրքական կառավարության առաջարկը: Ուրուգվայի պատգամավորներ Լիլիան Քիչեչյանը եւ Խայմե Թրոբոն հայտարարել են, որ առաջին անգամ է, որ թուրք դիվանագետն իր իսկ նախաձեռնությամբ նման հանդիպում է խնդրում եւ խոսում Հայոց ցեղասպանության մասին: Սակայն հայ ժողովրդի դիրքորոշումը պարզ է. Ցեղասպանության հարցը որեւէ քննարկման առարկա չէ, քանզի կատարվածը փաստ է, եւ որեւէ հանձնախմբի ստեղծման կարիք չկա, տեղեկացնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---