ՊՐԱՀԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ29 հուլիսի 2005 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր Չեխիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել բողոքի հանրահավաք Թուրքիայի ԵՄ-ին անդամակցության դեմ: Ակցիայի կազմակերպիչն է «Ձայն հանուն Եվրոպայի» միջազգային քաղաքացիական նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ մի քանի ամիսների ընթացքում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԵՄ տարբեր երկրներում: Դրանց անցկացման ընթացքում «Ձայն հանուն Եվրոպայի» կազմակերպությունը հավաքել է շուրջ 30 հազար ստորագրություն` Թուրքիայի Եվրամիության անդամակցությունը թույլ չտալու պահանջով: Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին նման հանրահավաք է անցկացվել նաեւ Վիլնյուսում: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Լիտվայի խորհրդարանի շենքի դիմաց ձեռքերին ունենալով «Լիտվացիները դեմ են Թուրքիայի ԵՄ-ին անդամակցությանը» կարգախոսներ, տեղեկացնում է «Երկիր» թերթը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |