ԿԱՆԱԴԱՅԻ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԹԵՄԱՆԵՐԻՆ29 հուլիսի 2005 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին եւ 26-ին Կանադայի հեռուստատեսության հանրաճանաչ ալիքներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի թեմաներին, տեղեկացնում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը: Կանադայի ամբողջ տարածքով հեռարձակվող Global հեռուստաընկերության Prime ալիքը «Անցած կյանքեր» հաղորդաշարի ընթացքում առաջին անգամ թողարկել է ռեժիսոր Ռոհըն Ֆերնանդոյի Հայոց ցեղասպանությանը նվիրված 30-րոպեանոց հաղորդումը, իսկ CBC Newsworld հեռուստաալիքի «Արձակուրդներ վտանգավոր գոտում. Վայրեր, որոնք գոյություն չունեն» հաղորդաշարը ցուցադրել է Լեռնային Ղարաբաղին նվիրված վավերագրական կինոնկարը: «Անցած կյանքեր» վավերագրական կինոնկարում ցուցադրվել է ֆիլմի հեղինակներից մեկի` Գարի Տիգրանյանի հայոց ցեղապանությանը ականատես եղած պապի տեսագրությունները: Global հեռուստաընկերությունը մտադիր է կինոնկարը կրկին ցուցադրել հաջորդ տարվա սկզբին: Լեռնային Ղարաբաղին նվիրված վավերագրական կինոնկարի հեղինակ, լրագրող Սայմն Ռիվը ճանաչողական նկարահանումներ է կատարել ղարաբաղյան պատերազմի ժամանակ` վերլուծելով հակամարտության մանրամասները, մասնավորապես շեշտելով Շուշիի ճակատամարտի ռազմավարական նշանակությունը հայերի համար: Լրագրողն այցելել է հայ ընտանիքներ, կատարելով հետաքրքիր ուսումնասիրություններ, անմիջական հարցազրույցներ է ունեցել տարբեր խավերի ներկայացուցիչների հետ: Սայմն Ռիվը այցելել է նաեւ հակամարտությունների այլ գոտիներ, միջազգային հանրության կողմից չճանաչված երկրներ` Սոմալի, Աբխազիա, Մերձդնեստրիա, Հարավային Օսիա, Տայվան եւ վավերագրական ֆիլմեր նկարահանել այդ երկրների մասին: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |