ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐՔԻՆ ՊԱԼԱՏԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ 90 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՉԱՓՈՎ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Չնայած ԱՄՆ կողմից նախկին խորհրդային հանրապետություններին հատկացվելիք օգնությունների ընդհանուր չափի կրճատմանը, երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 337 կողմ եւ 86 դեմ ձայներով քվեարկել է Հայաստանին 90 մլն դոլարի չափով օգնություն տրամադրելու օրինագծի օգտին: Ինչպես տեղեկացնում է Հայ Դատի հանձնախումբը, տվյալ հարցի վերաբերյալ քվեարկությունը Սենատում կկայանա այսօր: Նշենք, որ 2003 թվականին պետական հատկացումների մասին օրինագծի համաձայն նախկին խորհրդային հանրապետություններին նախատեսվում է ընդհանուր առմամբ տրամադրել 7 60 մլն դոլարի չափով օգնություն, որը 24 միլիոնով ավելի քիչ է անցած տարվա ցուցանիշից:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---