ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԻ ԵՎ ԿԱՆԳՆԵՑՎԻ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների կողմից հայկական հուշարձանի` Նախիջեւանի շրջանի Ջուղա գյուղի գերեզմանոցի պլանավորված եւ հետեւողական ոչնչացումը կրկին առիթ է հանդիսացել Երեւանում հայ մտավորականության ներկայացուցիչների հանդիպման համար: Ինչպես հանդիպմանը նշվել է, Ջուղայի գերեզմանատան մասին հիշատակումներ կարելի է հանդիպել հայ պատմաբան Մովսես Խորենացու 5-րդ դարի աշխատություններում: Համաձայն տվյալների, 1998 թվականին գերեզմանատանը եղել է 2,5 հազար խաչքար: Նույն տարում էլ նկատվել են դրանք ոչնչացնելու առաջին դեպքերը: Այդ պատմական հուշարձանի բուլդոզերով ավիրումը տեսախցիկով նկարահանել է Իրանում «Հայաստանի ճարտարապետություն» կազմակերպության անդամ Արփիար Պետրոսյանը: Իսկ 2002 թվականի վերջին գերեզմանատունը համարյա ավիրվել է: Ի պատասխան հայ պաշտոնյաների բողոքների, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել է, որ «Ջուղայի գերեզմանատունը հանդիսանում է ոչ թե հայկական, այլ ... ալբանական մշակույթի հուշարձան»: Ճարտարագիտության դոկտոր Վարազդատ Հարությունյանի կարծիքով, նման հայտարարությունը վկայում է ադրբեջանական նախարարի տգիտության մասին: Նրա խոսքերով` հուշարձանը ալբանացիներին պատկանելիության ապացույցներ չգտնելով` ադրբեջանցիները որոշել են հարցը լուծել միակ հնարավոր միջոցով` բուլդոզերով: Հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել ստեղծել խորհուրդ, որի գործունեությունը պետք է ուղղված լինի Ջուղան որպես միջազգային պատմական հւոշարձան ճանաչելուն; Հանդիպման մասնակիցները կոչ են արել բոլոր կազմակերպություններին, ինչպես նաեւ ողջ աշխարհի հայերին միավորվել եւ պատասխանատվության կանչել այդ բարբարոսության մեղսակիցներին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---