ՆՈՐՎԵԳԻԱՆ ԵՎ UNDP-Ն 10 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՆԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Նորվեգիայի պետքարտուղար Կիմ Տրովիկին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախարարը նշել է հայկական կողմի պատրաստակամությունը ակտիվացնելու եւ խորացնելու երկկողմ համագործակցությունը: Այդ համատեքստում նա կարեւորել է երկու երկրների միջեւ բարձր մակարդակով շփումների շարունակությունը: Նորվեգիայի պետական նախարարը, նշելով իր երկրի շահագրգռվածությունը Հարավային Կովկասում խնդիրների կարգավորմամբ, ներկայացրեց Հարավային Կովկասում Նորվեգիայի եւ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի միջեւ համագործակցության մտադրությունը, համաձայն որի Նորվեգիան 2005-2007թթ. ընթացքում 10մլն ԱՄՆ դոլար է ներդնելու Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում իրականացվելիք զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով: Նրա խոսքերով, ծրագրերն հիմնականում վերաբերում են կառավարման, էներգետիկայի եւ բնապահպանության ոլորտներին: Կողմերը բարձր են գնահտել ՀՀ իշխանությունների եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջեւ արդյունավետ հարաբերությունները, վստահություն հայտնելով, որ նոր ծրագրերը կխրախուսեն տարածաշրջանային համագործակցությունը: Հյուրի խնդրանքով, նախարար Օսկանյանը մասնավորապես ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ վերջին զարգացումներն, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններին:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---