ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԿԻԼԻԿԻԱ» ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմի անդամներին, ովքեր օրերս են վերադարձել նավարկության երկրորդ փուլից, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Նրանք նախագահին են հանձնել ճամփորդության ընթացքում նավի վրա ծածանված Եռագույնը եւ երկրի ղեկավարի ձեռքից ընդունել նորը, որի ներքո «Կիլիկիան» կնավարկի հաջորդ տարի: Ծովագնացները Ռոբերտ Քոչարյանին նվիրել են նաեւ «Կիլիկիայի» լուսանկարը` իրենց ստորագրություններով: Նախագահն անձնակազմի հետ զրուցել է նավարկության երրորդ` ավարտական փուլին եւ նավը հայրենիք տեղափոխելուն առնչվող հարցերի մասին: Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է Սեւանա լճում «Կիլիկիայի» համար հատուկ կառանատեղի պատրաստելու անհրաժեշտությունը եւ խոստացել աջակցել այդ խնդրում: «Կիլիկիացիները» ճամփորթության մասին իրենց տպավորություններն են կիսել նախագահի հետ:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---