ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆ Է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ին Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների դաշնության «Ապրիլի 24-ի» հանձնախումբը Նիդերլանդների խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Հետերենին փոխանցել է պահանջագիր` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ-թուրքական սահմանների բացման անհրաժեշտությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու շուրջ բանակցությունների շրջանակում ընդգրկելու վերաբերյալ` փաստարկելով, որ հակառակ դեպքում, բարիդրացիական հարաբերությունների չափանիշը նպատակին չի ծառայի: Պահանջագրի հանձնմանը ներկա են եղել Նիդերլանդների խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները: Նիդերլանդների ԱԳ նախարար Բոտը բազմիցս արծարծել է այդ հարցը, սակայն, այդ չափանիշը հիշատակված չէ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակային փաստաթղթում: Ապրիլի 24-ի հանձնախմբի ներկայացրած պահանջագրում նշվում է շրջանակային փաստաթղթում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ներառման անհրաժեշտությունը: Պահանջագրում ընդգծվում է նաեւ, որ Թուիրքիան շարունակում է հերքել Հայոց ցեղասպանության փաստը ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ եվրոպական կառույցներում : Հանձնախմբի փաստաթղթում նշվում է նաեւ, որ երկրների հետ բարիդրացիական հարաբերությունները Կոպենհագենի չափանիշի մաս են կազմում, եւ այդ առումով Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը մինչեւ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների սկիզբը, որին պետք է հետեւի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Եթե դա տեղի չունենա, այդ հարցերը պետք է ընդգրկվեն բանակցությունների շրջանակային փաստաթղթում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---