Ն.ՄԱՄԵԴՈՎ. ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄՈՏ ԵՆ

PanARMENIAN.Net - «Եթե բանակցությունները շարունակվում են, եթե նախագահները հանդիպում են, ապա գործընթացի դրական արդյունքի հույսը մնում է: Որոշ հարցերի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումները մոտ են: Սակայն դա չի կարելի ասել բանակցային բոլոր գործընթացների մասին»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ներկայիս վիճակը, հաղորդում է Բաքվի «525» թերթը: Նրա կարծիքով, չնայած բոլոր դժվարություններին, բանակցությունները անհրաժեշտ է շարունակել, քանի որ այլընտրանք չկա.«Բանակցությունները կշարունակվեն: Սակայն զգալի առաջընթաց դեռեւս չկա»: Այն բանի վերաբերյալ, թե արվել են արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նոր առաջարկներ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների Կազանում կայացած հանդիպման ժամանակ, Մամեդովը ասել է, թե բանակցությունները շարունակվում են «Պրահայի գործընթացի» շրջանակներում. «Բոլոր առաջարկներն ու բանակցություններրը նախատեսում են հակամարտության փուլային լուծում: Բանակցային գործընթացը ուղղված է Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատմանը, այնտեղ անվտանգության ապահովմանը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը: Մենք ամփոփում ենք այդ ամենը: Սակայն դրա շուրջ առաջանում են տասնյակ նոր հարցեր»: Ըստ Մամեդովի, նախկինի համեմատ Հայաստանի դիրքորոշումը մեղմացել է եւ դարձել առավել կառուցողական, սակայն դեռեւս ոչ բավարար չափով: Նա ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում եւ Հայաստանում կայանալիք հանրաքվեն չեն ազդի ղարաբաղյան խնդրի լուծման վրա:


 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---