ՆՈՐՎԵԳԻԱՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Նորվեգիան հանդես է գալիս Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի բացման օգտին: Այդ մասին Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է Նորվեգիայի ԱԳՆ պետական քարտուղար Կիմ Տրովիկը: Նրա խոսքերով, սահմանի բացումը դրական խթան կհաղորդի ողջ հարավկովկասյան տարածաշրջանի զարգացմանը, սակայն վերջնական որոշումն այս հարցի վերաբերյալ Անկարայի եւ Երեւանի ինքնիշխան իրավունքն է: «Մենք հույս ունենք, որ սահմանը կբացվի մոտ ապագայում», -հայտարարել է նորվեգիացի դիվանագետը: Խոսելով Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների մասին` Կիմ Տրովիկը նշել է. «Մեզ համար նաեւ հետաքրքիր էր ադրբեջանական կողմի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: Նա ավելացրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ում ունեցած հանդիպումների ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Կազանում ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---