ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՄՆ-ՈՒՄ ՓՈԹՈՐԿԻ ԺԱՄԱՆԱԿ ԿՈՐԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում Հայաստանի քաղաքացի Ռուբեն Ջամալյանի հետ կապի մեջ մտնելու եւ Նոր Օռլեանից նրան Հյուստոն կամ Ատլանտա տեղափոխելու համար, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Նշենք, որ հայաստանի քաղաքացի, մասնագիտությամբ բժիշկ Ռուբեն Ջամալյանը օգոստոսի 31-ին «Կատրինա» փոթորիկի ժամանակ գտնվել է Նոր Օռլեանի Սուպերդոում մարզադաշտում, որտեղ նա օգնություն է ցուցաբերել տուժածներին: Հայաստանի ԱԳՆ-ն եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ են Հայաստանում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ պետքարտուղարության ճգնաժամերի կառավարման աջակցության գրասենյակի եւ ԱՄՆ ֆեդերալ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հետ` Ռուբեն Ջամալյանի եւ Հայաստանի այլ քաղաքացիների մասին տեղեկություներ ստանալու նպատակով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---