ԵԽ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՀՈՒՍԱԴՐՈՂ Է

PanARMENIAN.Net - «Այն, որ ղարաբաղյան բանակցությունները վերսկսվել են, հուսադրող է», -հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Նա կարծիք է հայտնել, թե «Պրահայի գործընթացի» մեկնարկից մեկ տարի անց խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները զգալիորեն ընդլայնվել են»: Միաժամանակ Թերի Դեւիսը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում դեռեւս մարդիկ են զոհվում: Անդրադառնալով Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ «Ադրբեջանը հնարավորություն ունի ցուցադրելու, որ կարող է հաջողությամբ բռնել դեմոկրատիայի քննությունը եւ այս առումով օրինակ դառնալ անցումային փուլում գտնվող մյուս երկրների համար», տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---