«ԵՐԵՎԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ Է ԽՆԴՐԵԼ»,- ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է Է.ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանի հանդիպումից հետո պաշտոնական Երեւանը հետաձգել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների շարունակումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Նրա խոսքերով` կողմերը կշարունակեն բանակացություններն, այսպես կոչված, «Պրահայի» գործընթացի շրջանակներում: «Ադրբեջանական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը վերջին բանակցությունների ժամանակ, սակայն հայկական կողմը ժամանակ է խնդրել մտածելու համար: Դրանից հետո կողմերը կհանգեն որոշման այն մասին, թե ինչպես կշարունակվեն բանակցությունները,- նշել է նախարարը,- Կան առաջարկություններ արտգործնախարարների հերթական հանդիպման անցկացման կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության մասին»: «Առայժմ չկա հստակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ ուղղությամբ կձեռնարկվի հերթական քայլը»,- ասել է Է.Մամեդյարովը եւ նշել, որ քննարկումներն այդ առթիվ շարունակվում են:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---