Ա.ՅՈՒՆՈՒՍՈՎ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՎՐԱ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՃՆՇՄԱՄԲ 6 սեպտեմբերի 2005 - 09:42 AMT PanARMENIAN.Net - 2003 թվականի հոկտեմբերին Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո բանակցային գործընթացում ստեղծվեց օրինաչափ դադար: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տված հարզարույցի ժամանակ ասել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտալոգիայի եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով` ստեղծվել է իրավիճակ, որն արդեն եղել է, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնաթողությունից հետո Հայաստանի նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր բանակցային գործընթացում Հայաստանի իշխանությունների սխալ վերցրած ուղղության եւ բանակցային գործընթացում շատ տեսաանկյունների վերանայման անհրաժեշտության մասին: «Նման ձեւով իրեն դրսեւորեց նաեւ Իլհամ Ալիեւը, որը հայտարարեց բանակցությունները զրոյից սկսելու անհրաժեշտության մասին: Սկզբում դա Հայաստանում ցավագին ազդեցություն ունեցավ, սակայն հետո սկսվեցին բանակցություններ եւ դրանք նույնիսկ անվանվեցին «Պրահայի գործընթաց»: Ես հատկապես դա նկատի ունեի, երբ Ադրբեջանում իմ հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեցի, որ բանակցային գործընթացում նշմարվել է նոր, հերթական ու, իհարկե, ոչ վերջին փուլը»,- նշել է փորձագետը: Նրա խոսքերով` «ակտիվացումը պայմանավորված է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի վրա Արեւմուտքի ճնշմամբ, այնպես էլ երկու հանրապետությունների ներքաղաքական իրավիճակով»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |