ԻՆՏԵՐՆԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՀԵՏԵՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ ԱՄՆ ԿՈՄԳՐԵՍՈՒՄ15 սեպտեմբերի 2005 - 07:59 AMT PanARMENIAN.Net - Հազարավոր հայեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում սեպտեմբերի 15-ին ինտերնետային ուղիղ կապով կհետեւեն Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության բանաձեւերի քվեարկությանը, հայտնում է ՀՅԴ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակը (ANCA): Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ կանդրադառնա Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձեւերին, որոնք 2000 թ. հոկտեմբերին, ձայների մեծամասնությամբ հաստատվելով հանձնաժողովի կողմից, վերջին պահին հանվել էին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգից: Ինտերնետային ուղիղ եթերում քվեարկությանը կարելի է հետեւել սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնի ժամանակով 10:30-ին` այցելելով հանձնաժողովի կայքէջը` http://wwwc.house.gov/international_relations, եւ սեղմելով Live webcast of meeting կոճակը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |