ՀԱՊԿ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐ15 սեպտեմբերի 2005 - 10:30 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն մատդիր է ստեղծել հավաքական խաղաղապահ ուժեր եւ արտակարգ վիճակներում համագործակցության հավաքական ուժեր: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Նոյեմբերին կազմակերպության կանոնադրական մարմինների` պաշտպանության խորհրդի եւ արտաքին գործերի խորհրդի նիստերի հաստատմանը կներկայացվի փաստաթղթերի ողջ փաթեթը կամ հավաքական ուժերի գործունեությունը կանոնակարգող մի մասը,-հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:- Դրանք բարդ փաստաթղթեր են, որոնք ենթադրում են մեծ քանակի ուղղումներ գաղափարական բնույթի տարաձայնությունների պատճառով»: «Մենք տրամադրված ենք, որ հավաքական ուժերին մասնակցեն բոլոր պետությունները»,-նշել է Բորդյուժան, հաղորդում է Իտար-Տասսը: Նշենք, որ ՀԱՊԿ անդամ են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |